Ադրբեջանի կառավարությունը արգելել է բրիտանական «Գարդիան»-ին, ինչպես նաև մի շարք այլ լրատվամիջոցների և իրավապաշտպանների՝ Եվրոպական խաղերի բացումը լուսաբանելու նպատակով մուտք գործել երկիր։
Ուրբաթ օրը մեկնարկող խաղերին մասնակցում է 50 երկրից մոտ 6000 մարզիկ։ Մեծ Բրիտանիան 160 մարզիկ է ուղարկել Բաքու, որոնց թվում է օլիմպիական չեմպիոն, բռնցքամարտիկ Նիկոլա Ադամսը։
Եվրոպական խաղերը լուսաբանելու հավատարմագրման համար դիմել էր «Գարդիան»-ի ավագ սպորտային լրագրողը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում