Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու խնդիր չի դնում»

Հունիս 11,2015 17:46

«Այս հավաքի գլխավոր նպատակն է ավելի շատ տեղեկատվություն ստանալ ՆԱՏՕ-ի մասին».- հունիսի 11-ին «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների համատեքստում» միջազգային գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նա նկատեց, որ ՆԱՏՕ-ն աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկն է, եւ ինքը կարեւորում է, որ Հայաստանը եւ հայ հասարակությունը տեղյակ լինի տարբեր հարցերում ՆԱՏՕ-ի դիրքորոշման եւ այդ գործընթացների մասին:

«Պետք չէ մոռանալ, որ մենք ունենք խաղաղապահ ուժեր եւ առաքելություններ ե՛ւ Կոսովոյում, ե՛ւ Աֆղանստանում, եւ հենց ՆԱՏՕ-ի շրջանակներում է դա իրականացվում, ուրեմն՝ ՆԱՏՕ-ի հետ մենք ունենք համագործակցելու դաշտ»,- ասաց նա:

Ստեփան Գրիգորյանը հավելեց, որ Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ լինելը չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները բարելավելուն. «Իրար չեն հակասում, ավելի շատ ես կասեի իրար լրացնում են: Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու խնդիր չի դնում: Ի վերջո, մենք Եվրամիության հետ աշխատում ենք, չէ՞, բայց մենք չենք դնում անդամակցելու խնդիր: Անդամակցեցինք Եվրասիական տնտեսական միությանը, չեմ ասում՝ ճիշտ բան արեցինք, ուրեմն՝ մեկը մյուսին չի հակասում: Այո՛, խորության մակարդակը կարող է տարբերվել, այդ պատճառով էլ մենք Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, բայց դրանք իրար չհակասող գործընթացներ են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930