Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետությունը ոչ մի արտահերթ միջոց չձեռնարկեց իրավիճակը շտկելու համար. ՀԷՑ տնօրեն. ilur.am

Հունիս 11,2015 17:16

Մայիսի սկզբին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է (ՀԾԿՀ) ներկայացրել էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման հայտ, որը հանրության շրջանում մեծ արձագանք է ստացել: ՀԷՑ-ը առաջարկում էր բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով: ՀԾԿՀ-ն հունիսի 17-ի նիստին պատրաստվում է սակագինը բարձրացնել շուրջ 7 դրամով: Հայտի ներկայացումից հետո ինչպես ՀԷՑ-ը, այնպես էլ կարգավորող հանձնաժողովը և պատկան այլ մարմինների ենթարկվեցին սուր քննադատության: ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը մի խումբ լրագրողների հետ ունեցած զրույցում փորձել է մի շարք պարզաբանումներ ներկայացնել ընկերության խնդիրների մասին, ինչպես նաև հայտի ներկայացման պատճառների մասին: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

Հայաստանում 11 տարի շարունակ սակագին չի փոխվել, սակայն վերջին 2 տարիների ընթացքում այն երկու անգամ բարձրացավ:Ինչո՞վ է պայմանավորված հերթական թանկացումը:

Շուրջ 11 տարի (1999-2009թթ) սակագները սպառողների համար Հայաստանում մնացել են անփոփոխ՝ չնայած, միանգամայն հիմնավորված պատճառներով (գնաճ, վառելիքի թանկացում), երկրի կայուն էլեկտրամատակարարմանն ուղղված ծախսերն ավելացել են: Այդ ընթացքում սակագների աճը հաջողվեց զսպել էլեկտրացանցերի սեփականաշնորհման հաշվին, քանի որ անհատ սեփականատերը միշտ շահագրգռված է կրճատել կորուստները և բարձրացնել վճարների հավաքագրելիությունը՝ հասցնելով դրանք գրեթե 100%-ի:

Սակայն վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ի աշխատանքի վրա սկսեցին ազդել համակարգային խնդիրները, որոնք ոչ մի ձևով կապված չեն Ընկերության գործունեության հետ: Դա մեծ և փոքր ՀԷԿ-երի արտադրանքի ծավալների նվազումն է, Ատոմային էլեկտրակայանի վերանորոգման ժամկետների ձգձգումը, էներգահաշվեկշռի խախտումը: ՀԾԿՀ կողմից հաստատված էներգահաշվեկշիռը այս հանգամանքները չէր նախատեսում: Արդյունքում՝ ընկերությունը չի ստացել 37,6 մլրդ դրամ նախատեսված եկամուտը: Ահա սա է հենց ստեղծված դժվարին ֆինանսական իրավիճակի հիմնական պատճառը: Չի կարելի ասել, որ հանրապետական իշխանությունների, ՀԾԿՀ համար սա նորություն էր: Մենք տեղեկացնում էինք թե կառավարությանը, թե ՀԾԿՀ-ին ստեղծված իրավիճակի մասին, սակայն, ցավոք, նրանց բոլոր ձեռնարկվող միջոցները անարդյունավետ էին:

Միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը կից ձևավորվեց աշխատանքային խումբ, որը պետք է մշակեր էլեկտրաէներգիայի իրատեսական հաշվեկշիռների հաշվարկման մեթոդիկա: Արդյունքում՝ ընդունված և նախարարի կողմից հաստատված փաստաթուղթը, որը սահմանում է արտադրության կառուցվածքի պլանավորման ընթացակարգերը, աշխատանքի ռեժիմները, իմաստային առումով մեթոդիկայից վերանվանվեց կարգի: Սակայն այն միևնույն է չի պատասխանում գլխավոր հարցերին՝ ի՞նչ անել պլանավորվող ցուցանիշներից շեղվելու դեպքում, ինչպե՞ս բաշխել առաջացող ռիսկերը և ո՞վ է պատասխանատու ֆինանսական կորուստների համար:

Նյութի մանրամասները կարդացեք ilur.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930