Aravot.am-ը Գնահատման եւ թեստավորման կենտրոնից (ԳԹԿ) տեղեկացավ Ֆիզիկա առարկայի միասնական քննությունների նախնական արդյունքների մասին: Ինչպես մեզ փոխանցեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանը, ֆիզիկա հանձնելու համար հայտագրվել էր 1863 դիմորդ, քննությանը մասնակցել է 1795 դիմորդ, այսինքն բացակաների թիվը 68 է:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ֆիզիկա առարկայի քննության միջին
միավորը 11,6 է, քննությունից «կտրվել» է 25,07%-ը ( 375 դիմորդ),
7,5-13 միավոր է ստացել 41,90 % -ը (753 դիմորդ), 13-17 միավոր` 24,51 %-ը (439 հոգի): 17-20 միավոր ստացողները կազմում են 12,70 % ( 228 հոգի), առավելագույն՝ 20 միավոր ստացել է 31 հոգի (1,72 %):
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ