Լրահոս
Օրվա լրահոսը

Պոչամբարների լցակույտերի մշակման ծրագիրը ԱԺ-ում մտահոգությունների տեղիք տվեց

Հունիս 11,2015 16:21

ՀՀ ԱԺ-ն քննարկում է Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագիրը:

Պոչամբարների վերամշակման հետ կապված պատգամավորները հնչեցրին բազմաթիվ մտահոգություններ:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը նշեց, որ ծրագրում ներգրավելու են արտասահմանցի փորձագետներ, հոկտեմբերին ստանալու են մաստեր պլան:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հետաքրքրվեց` լցակույտերը այս պահին ի՞նչ ռիսկեր ունեն, եթե դրանք կոնսերվացված են և արդյոք Սյունիքի բնակչությո՞ւնն է աշխատելու այդ ծրագրում:

Արեգ Գալստյանը պատասխանեց. «Օրենքում կա համապատասխան հոդված ու դրույթ, որ համապատասխան պայմանագրային հարաբերություններ կունենան ներդրողն ու իրավասու մարմինը՝ որպես պոչամբարի ինժեներ: Պայմանագրով ներդրողը ստանձնելու է բոլոր պարտավորությունները էկոլոգիական, տեխնիկական և տեխնոլոգիական ռիսկերը փոխհատուցելու առումով»:

Փոխնախարարը վստահեցրեց, որ կմեղմացնեն արտաքին միջավայրի վրա ազդեցությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930