Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող եք երեխայի պորտալարից վերցված ցողունային բջիջները սառեցնել

Հունիս 11,2015 16:10

Մեր երկրում ծնելիությունը կրճատվել է, ինչի պատճառով էլ արյան քաղցկեղ ունեցող մարդկանց համար դոնոր դառնալու շանսերը` նվազել: Այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում «Ոսկրածուծի դոնորների ռեեստր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սեւակ Ավագյանն ասաց, որ չորս երեխա ունեցող ընտանիքում հավանականությունը 25 տոկոս է, որ ոսկրածուծը կհամընկնի: Ներկայումս տոկոսային հավանականությունը նվազել է, քանի որ քիչ երեխա են ունենում:

Պարոն Ավագյանը տեղեկացրեց, որ արյան քաղցկեղ ունեցող մարդկանց բուժումը քիմիոթերապիան է, սակայն երբ այն չի օգնում, նախկինում այդ հիվանդները մահանում էին, հիմա ցողունային բջիջների կամ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվում, եւ առաջին դոնորը քույրը կամ եղբայրն են, այսինքն` այրունակից հարազատները:
Խորհրդային միության երկրներից Հայաստանը միակն է, որ միացել է աշխարհ տարբեր երկրների դոնորների ռեեստրին, որն արդեն 27 հազար դոնոր ունի: Պարոն Ավագյանը կոչ արեց դառնալ այս ռեեստրի դոնոր, որպեսզի անհարժեշտության դեպքում կարողանան մարդկանց կյանքեր փրկել:

Օրինակ, մուսալեռցի մի հիվանդի համար Լիբանանից են դոնոր գտել, որը նույնպես հայ է եղել, որի նախնիները Ցեղասպանությունից փրկված հանգրվանել են Լիբանանում:

Դոնոր կարող են դառնալ 18-50 տարեկան իրենց առողջ համարող անձինք:

Շուրջ մեկ տարի է՝ Հայաստանում ստեղծվել է պորտալարային արյան բանկ, որտեղ պահվում են պորտալարից վերցված արյան ցողունային բջիջները: Սեւակ Ավագյանի խոսքերով, պորտալարի մեջ են գտնվում ամենաթարմ ցողունային բջիջները. «Երբ երեխային անջատում են պորտալարից, այն դառնում է բիոաղբ, մինչդեռ պորտալարի մեջ են գտնվում ամենամաքուր եւ հաջող ցողունային բջիջները եւ դրանք կարելի է հավաքել եւ պահել անսահմանափակ ժամկետով, -182 աստիճանի տակ, որը հետագայում կարող է հենց իրենց երեխայի համար հանդիսանալ դոնոր»:

Պորտալարային արյան բանկը մասնավոր է եւ դեռեւս պետական մակարդակով չի խրախուսվում բանկի գոյությունը, քանի որ ծախսատար է:

Բանկը համագործակցում է ծննդատների հետ եւ այն մայրերը, որոնք ցանկություն են հայտնում իրենց երեխայի պորտալարից ցողունային բջիջներ վերցնեն ու սառեցնեն հետագայի համար, ապա պետք է դա կատարեն որոշակի գումար վճարելու դիմաց:

Մասնագետի խոսքերով, ցողունային բջիջը հետագայում հնարավոր է նաեւ այդ ընտանիքի անդամներից որեւէ մեկին էլ պետք գա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930