Azerisport.com-ը գրում է, թե Եվրոպական 1-ին խաղերում Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը հայտարարել է, որ թիմի անվտանգությունը Բաքվում ապահովված է բարձր մակարդակով:
«Հայաստանի պատվիրակությունը Հրաչյա Ռոստոմյանի ղեկավարությամբ արդեն Բաքվում է… Այստեղ անվտանգությունն ապահովված է բարձր մակարդակով: Ուզում եմ մեր մարզիկների ծնողներին եւ հարազատներին վստահեցնել, որ անվտանգության հարցում խնդիրներ չեն առաջանա», – աղբյուրը մեջբերում է մեր գործընկերոջ խոսքերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ