Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը Բաքվից տեղեկացնում է, որ Հայաստանի օլիմպիական պատվիրակության վեց հոգուց բաղկացած առաջին խումբը երեկ բարեհաջող հասել է տեղ: Մերոնք բնակվում են խաղերի մարզական ավանում:
Այսօր կայացել է մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների ժողով, որտեղ բոլորը շնորհակալություն են հայտնել մեր օլիմպիական պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին՝ Հայաստանի մասնակցության համար:
Մեր գործընկերը տեղեկացնում է նաեւ, որ Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեին եւ քննարկել կազմակերպական հարցեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ