Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը պատրա՞ստ է վճարել ողջ Շիրակի մարզի փոխարեն (Տեսանյութ)

Հունիս 11,2015 14:47

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին հարցրեց, թե էլեկտրաէներգիայի թանկացումը ինչպե՞ս կանդրադառնա իր մարզի բնակիչների վրա, որոնցից շատերը, լսելով հոսանքի թանկացման գույժը, արդեն իսկ բռնել են արտագաղթի ճամփան: Այսինքն` ստացվում է, որ քիչ թե շատ փող ունեցող շիրակցիները հեռանում են երկրից, իսկ մարզում մնում են ծայրահեղ աղքատները, որոնք վաղուց էին հրաժարվել էլեկտրաէներգիայից գումար չունենալու պատճառով:

Մարզպետն ասաց, որ հարյուր անգամ արտահայտել է իր կարծիքը՝ ցույց տալով, որ այս թեման իր համար չափազանց ցավոտ է:

Մեր դիտարկմանը, թե վարչապետը հայտարարեց, որ հաշվարկներ կանեն սոցիալապես անապահովներին օգնելու համար, եթե այդպես լինի պատրա՞ստ են ամբողջ Շիրակի մարզին օգնելու, մարզպետը՝ մտահոգ դեմքով, ասաց. «Դրա մասին վաղ է խոսելը, ճիշտ է՝ ես էլ եմ լսել այդ խոսակցությունները, բայց ասեմ, որ թանկացումները միշտ էլ բացասական են լինելու, հետեւանքները՝ ծանր: Իմ կարծիքը սա է՝ որեւէ թանկացում չի կարող սոցիալապես անապահով խավի վրա դրական ազդեցություն ունենալ…Եթե կա էդպիսի ծրագիր, ուրեմն կառավարությունը մտածում է էդ մասին, վարչապետը հենց էնպես չէր ասի»:

Մանրամասները տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930