Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ քննիչի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ

Հունիս 11,2015 13:40

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման դեպքի առթիվ քննվող քրեական գործով քննիչի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ:

Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվում է քրեական գործ՝ քաղաքացի Հ.Ներսիսյանի կողմից «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնում 2003-2013թթ. աշխատելու ժամանակահատվածում խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։

Նկատի ունենալով, որ քրեական գործով կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող որոշ փաստաթղթեր և առարկաներ կարող են գտնվել Հ.Ներսիսյանի բնակության վայրում՝ քրեական գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու նպատակով քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Հ.Ներսիսյանի և նրա կնոջ բնակարանում, դրան կից օժանդակ շինություններում խուզարկություններ կատարելու վերաբերյալ։

Դատարանը բավարարել է միջնորդությունը, և հունիսի 9-ին քննիչը, օրենքով սահմանված կարգով, ձեռնարկել է խուզարկության կատարումը։ Բնակարանում և օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու ժամանակ Հ.Ներսիսյանը և որպես վերջինիս հարազատներ ներկայացած մի խումբ անձինք մուտք են գործել բնակարան և խոչընդոտել խուզարկության կատարմանը, թեև նրանց բազմիցս բացատրվել է խուզարկությունը դատարանի որոշմամբ իրականացնելու փաստը։ Վերջիններս չեն ենթարկվել քննիչի օրինական պահանջներին, որի հետևանքով հնարավոր չի եղել իրականացնել խուզարկությունը։

Յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը միջամտելու համար Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն անջատվել առանձին վարույթ։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930