Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը՝ գաղջ մթնոլորտի մասին. «Դժվար է գնահատել մթնոլորտը, ես օդերեւութաբան չեմ»

Հունիս 11,2015 13:35

Այսօր ԱԺ-ում 2014-ի բյուջեի կատարման հաշվետվության քվեարկությունից հետո փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Սերժ Սարգսյանն ասում էր, որ երկրում կա գաղջ մթնոլորտ: Այդ մթնոլորտը Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք փոխվե՞լ է, թե՞ չի փոխվել:

Նա պատասխանեց. «Ինձ համար ավելի դժվար է գնահատել մթնոլորտը, քանի որ ես օդերեւութաբան չեմ: Բայց մթնոլորտի վերաբերյալ գնահատականը պետք է տա մամուլը: Կա որոշակի բարելավում, բայց դեռեւս հասարակության մեջ շարունակում է որոշակի բեւեռացվածություն, որը գնալով նվազում է: Դա դրական միտում է: Բայց որ բեւեռացվածության մթնոլորտը բարձր է, դա կա»:

Մեր հարցին՝ Դո՞ւք էլ եք կարծում, որ այդ գաղջ մթնոլորտի մեղավորը լրատվամիջոցներն են, վատ են ներկայացնում իրավիճակը եւ արտագաղթում են մարդիկ՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ հասարակության մեջ որեւէ բան չկար, լրատվամիջոցները եկան ստեղծեցին: Ուղղակի ԶԼՄ-ները, ելնելով իրենց տնտեսական տրամաբանությունից, վատ լուրեր ծախելու շահութաբերությունից, իրավիճակը սրելու եւ ավելի մեծ լսարան ձեռք բերելու տրամաբանությունից, աշխատում են այդ ուղղությամբ: Մամուլին պետք է վերաբերվել հենց այդպես, եթե մամուլը չունի որոշակի կարգավորումներ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930