Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գեւորգյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչու էր Ձեզ, բացի ՀՀԿ-ից` աջակցում նաեւ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը՝ պատասխանեց. «Պետք չէ շահարկել Ծառուկյանի թիկնազորը: Նրանք եւս Աբովյանի քաղաքացիներ են»:
Նա վստահեցրեց, որ համառորեն մարդիկ չեն ուզում հասկանալ, որ Գագիկ Ծառուկյանը կապ չունի այս ընտրությունների հետ:
Այն, որ ՀՀԿ-ն սատարել է Վահագն Գեւորգյանին, չի նշանակում, որ նա պետք է դառնա ՀՀԿ-ական: Նա ասաց, որ նման մտադրություն չունի, քանի որ երբեւէ կուսակցական չի եղել:
Վահագն Գեւորգյանն ասաց, որ Աբովյանի բոլոր քաղաքապետերն ունեցել են իրենց ձեռագիրը, ինքը շարունակելու է այդ ավանդույթը:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ իր մրցակիցը՝ Արթուր Հարությունյանը (Պալաչը), իրեն չի շնորհավորել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ