Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահականի առաջ իրավիճակը դուրս է եկել կառավարելիության սահմաններից (Տեսանյութ) 

Հունիս 11,2015 12:45

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերն այսօր կրկին հավաքվել են նախագահական նստավայրի առաջ: Ոստիկանները նրանց կրկին արգելում են մոտենալ նախագահականին, պատճառաբանելով, թե հավաքների մասին օրենքի համաձայն՝ իրենք իրավունք չունեն այնտեղ ակցիա անել:

Բայց կանայք հայտարարում են, թե ուղղակի ուզում են քայլել:

Ժամանեց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցը, նա նշեց, թե իրավունք ունեն թե քայլել թե ակցիա իրականացնել, եթե չեն խոչընդոտում նախագահականի բնականոն աշխատանքը:

Իրավիճակը դուրս եկավ կառավարելիության սահմաններից, բախում տեղի ունեցավ կանանց և ոստիկանների միջև: Մայրերը փորձեցին փողոցի երթևեկելի հատվածով իջնել նախագահի նստավայրի դիմաց, Վարդգես Գասպարին պառկեց փողոցում: Ոստիկանները կանանց մի պահ թույլ տվեցին կանգնել նախագահականի առաջ, այնուհետև հրելով, շղթա կազմելով՝ հեռացրին: Կանայք ստիպված անցան դիմացի մայթ:

zohvacneri_mayrer_2

Ոստիկանները կրկին խոչընդոտեցին կանանց, հրելով հեռացնում էին, թե մայթի ծաղիկներն են պոկում: Կանայք էլ վրդովված էին, թե «մեր ծառը քոքահան եք արել, ձեր ծաղիկների մասին եք  մտածում»: Ծաղիկները պոկեցին ու շպրտեցին դեպի նախագահական՝ ասելով. «Իմ ծաղիկը հողի տակն է, էդ ծաղիկները Սերժ Սարգսյանի վրա դրվի»:

zohvacneri_mayrer_1

Բախում տեղի ունեցավ սպանված զինվորի հոր և ոստիկանների միջև:

Մայրերը դժգոհ են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքից: Մայրերն այժմ շարժվում են դեպի ՄԻՊ գրասենյակ՝ ակցիա անելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930