Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ամենաերջանիկ երկրների ցանկում զբաղեցրել է 127-րդ հորիզոնականը

Հունիս 11,2015 12:36

ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Լուծումների Ցանցի կողմից վերջերս հրապարակված «Երջանկության համաշխարհային երրորդ զեկույցում» Հայաստանը զբաղեցրել է 127-րդ հորիզոնականը: Հեղինակները 158 երկրներին դասակարգել են՝ ելնելով Գելլափի 2012-15թթ․ հետազոտության արդյունքներից ուսումնասիրելով երջանկության մակարդակներին նպաստող առանցքային գործոնները։

Զեկույցի համաձայն՝ 2015 թվականի ամենաերջանիկ երկիրը Շվեյցարիան է: Ամենաերջանիկ հնգյակում Շվեյցարիային հաջորդում են Իսլանդիան, Դանիան, Նորվեգիան և Կանադան: Իսկ Արևմտյան Աֆրիկայի Տոգո երկրի բնակիչները նշվել են որպես ամենադժբախտը։

Զեկույցի նպատակն է ողջ աշխարհում քաղաքականության մշակողներին տրամադրել նոր չափման միավոր: Այն ավելի է շեշտադրում բարեկեցության սուբյեկտիվ ընկալումը: Եկամուտը զգալի տեղ է գրավում երջանկությունը խթանելու գործում, բայց այն միակ գործոնը չէ: Հետազոտության համաձայն՝ սոցիալական կապերը, կյանքի տեւողությունը, բարեկրթությունը, անձնական ազատությունը եւ կոռուպցիայի մակարդակները եւս մեծապես պայմանավորում են երջանկության մակարդակը:

Զեկույցը նաեւ քաղաքականության մշակողներին զգուշացնում է, որպեսզի չգերագնահատեն եկամտի դերը։ «Երբ երկրները ՀՆԱ-ին հետևում են միակողմանիորեն՝ մոռանալով սոցիալական և շրջակա միջավայրի խնդիրների մասին, արդյունքները կարող են բացասական լինել մարդկանց բարեկեցության համար: Վերջին տարիներին շատ երկրներ տնտեսական աճ են ունեցել ի հաշիվ եկամտի անհավասարության կտրուկ աճի և շրջակա միջավայրին հասցրած մեծ վնասի»,-նշվում է զեկույցում։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930