Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսապահովման բնագավառի կառույցները խրամուղիներ փորելուց առաջ պարտավոր են ապահովել սահմանված բոլոր չափանիշները

Հունիս 11,2015 12:31

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների, ինչպես նաև «Երևան Ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և մի շարք այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, վթարների վերացման նպատակով քանդման աշխատանքների իրականացման վերաբերյալ պատասխանատուներին խստորեն հանձնարարել էր չթույլատրել որևէ աշխատանք՝ մինչև տվյալ տարածքները չկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և ցուցանակներով:

Սահմանված չափանիշների վերաբերյալ նշված բոլոր կառույցների ղեկավարներին մեկ անգամ ևս հիշեցման ծանուցումներ են ուղարկվել: Մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում ծավալված աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը: Տեղերում ի հայտ եկած որոշակի թերությունների արագ շտկման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ:

Շրջայցի արդյունքում պարզվել է, որ սահմանված չափանիշների ապահովման մասով ամենապարտաճանաչը «Երևան Ջուր» ընկերությունն է: Կազմակերպությունների ղեկավար-ներկայացուցիչներին հիշեցվել է նաև ասֆալտի շերտը բացառապես սղոցներով կտրելու և հետլիցքը սահմանված նորմերով կատարելու անհրաժեշտության մասին: Այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք չեն պահպանի սահմանված կանոնները և կշարունակեն խախտել գործող կարգը, կձեռնարկվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930