Լրահոս
Օրվա լրահոսը

Զգալիորեն կմեծանա ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսության ֆինանսական բեռը. «Հայոց աշխարհ»

Հունիս 11,2015 12:10

Չնայած սակագները բարձրացնելու վերաբերյալ առաջարկություն էր ներկայացրել նաեւ բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերությունը, այնուհանդերձ հանձնաժողովի աշխատակազմը այդ հայտը մերժել է։ Ավելին՝ այս դեպքում եւս սակագները վերանայվել են նվազման ուղղությամբ։

Էլեկտրաէներգիայի տեղափոխման ծառայություն մատուցող այս ընկերության գործող սակագինը 1,6 դրամ է։ Առաջարկվել էր 2,4 դրամ։ Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովի աշխատակազմը ներկայացրել է 1 դրամ սակագին։

Ի տարբերություն էներգահամակարգի մաս կազմող այս ընկերությունների, ավելացվել է ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը։ Ամբողջությամբ բավարարվել է «Գազպրոմ-Արմենիայի» «Հրազդան-5» կայանի սակագնային առաջարկությունը։ Հանձնաժողովը գործող 40-ից պատրաստվում է ընկերության արտադրանքի գինը դարձնել 42 դրամ։

Շատ ավելին կլինի «Հրազդան ՋԷԿ»-ի սակագնային հավելումը. ներկայիս 36,9 դրամից կդառնա ավելի քան 42,9 դրամ։

Այդպիսով այս ընկերությունը կդառնա Հայաստանում ամենաթանկ հոսանք արտադրող կայանը։ Մինչ այդ, այդպիսին էր համարվում «Հրազդան-5»-ը։ Սակայն այս տարի՝ կապված եղանակային ավելի բարենպաստ պայմանների եւ ատոմակայանի արդյունավետ աշխատանքի հետ, այն գրեթե չի մասնակցել էներգաարտադրությանը։ Մի բան, որ թույլ է տվել խուսափել «Հրազդան-5»-ի սակագինն ավելի կտրուկ փոփոխելուց։

Հայաստանի ջերմային մյուս կայանի՝ «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ընկերության արտադրության սակագինը եւս կբարձրանա՝ 18,1-ից կդառնա 22,2 դրամ։

Եթե հանձնաժողովի աշխատակազմը որոշ կայանների սակագնային հայտերը ընդհանրապես մերժել է, ապա «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» դեպքում ներկայացված բարձրացումը նույնիսկ բավարար չի համարել։ Այսօր այս կայանի գործող սակագինը 2 դրամ է։ Ընկերությունն առաջարկել էր սահմանել 4,7 դրամ։ Այլ կերպ ասած՝ ավելի քան կրկնապատկել։ Հանձնաժողովի աշխատակազմը հանգել է այն եզրակացության, որ այն պետք է լինի 4,9 դրամ։ Թեեւ, դրանով հանդերձ, այս կայանի արտադրանքը կշարունակի լինել Հայաստանում ամենաէժանը։

Այս եւ այլ վերանայումների շնորհիվ չնայած հանձնաժողովին հաջողվեց խուսափել հոսանքի վերջնական սակագնի ավելի կտրուկ փոփոխությունից, այնուհանդերձ դրա հետեւանքով զգալիորեն կմեծանա ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսության ֆինանսական բեռը։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930