Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողների համար կարեւոր է. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 11,2015 11:56

Երեկ մեր խորհրդարանում քննարկման դրվեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներն են անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

Այս նախագծի կարեւորությունն ու հրատապությունը վաղուց էին հասունացել։ Վերջին տարիներին ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ սահմանում ծառայություն իրականացնող զինծառայողները վնասվածքներ էին ստանում եւ հետագայում բուժման հետ կապված լուրջ խնդիրների առջեւ էին կանգնում։

Այդ առումով օրենքի հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանի հիմնավորումները տեղին էին։ Նա նշել է այս օրենքի կարեւորությունը՝ քանզի զինծառայողը պետք է հասկանա, որ ցանկացած իրավիճակում պետությունն իր թիկունքին կանգնած է: Սա անմիջականորեն կապված է պետության հեղինակության եւ նույնիսկ՝ պետության անվտանգության հետ։

«Սահմանին վիրավորված Գեւորգ Եղիազարյանն ուներ արտասահմանում բուժում ստանալու կարիք, եւ ՊՆ նրան հատկացրել էր 70 հազար դոլար, սակայն նրան պետք էր նաեւ 50 հազար դոլար։ Այդ ժամանակ հստակ հասկանալի էր, որ պետությունը նպաստավոր պայմաններ չունի, որի համաձայն՝ նման դեպքերում պարտավորություն է կրում պետբյուջեից գումար տրամադրել նրա բուժմանը»,- նշել է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ օրենքի ընդունումը հրատապ է, քանզի բոլորիս քաջ հայտնի է, որ ամռան ամիսներին հակառակորդը սահմանի լարվածությունն ակտիվացնում է։

Օրենքի ընդունման դեպքում մարտական հերթապահության ժամանակ եւ առաջնագծում ծառայություն կատարելիս, եթե զինվորը այնպիսի վնասվածք է ստանում եւ հետագա բուժումը Հայաստանում հնարավոր չէ, ապա պետբյուջեից նրան գումար կտրամադրվի բուժումը շարունակելու համար, ծախսերի մեջ կներառվեն նաեւ ճանապարհային եւ կեցության ծախսերը, եթե ճանապարհին անհրաժեշտ է բժշկի վերահսկողություն, ապա բժշկի ծախսերը նույնպես կհոգա պետությունը։ Սակայն գումար չի տրամադրվի այն զինվորներին, ովքեր միտումնավոր են իրենց վնաս հասցրել՝ ծառայությունից խուսափելու համար։

Բոլոր դեպքերում, սայլը տեղից շարժվեց։ Այս օրենքը կարող է փրկություն դառնալ այն զինծառայողների համար, ովքեր առ այսօր զրկված են լիարժեք ապաքինման հնարավորությունից:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930