Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք էր ոչ թե կրկնուսույցների դեմ ուղղակիորեն պատերազմ հայտարարել, այլ… «168 ժամ»

Հունիս 11,2015 11:42

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ հայտարարել է, որ իրենք պատրաստվում են լիցենզավորել կրկնուսույցների գործունեությունը։ Աշոտյանը խոսել է երեխաների անվտանգության, դասաժամերի և «անհասկանալի միջավայրում» կրթություն ստանալու խնդիրների մասին և այլն։ Սակայն բոլորն էլ հասկանում են, որ այստեղ փողի հարց կա. լիցենզավորել՝ նշանակում է՝ գանձել որոշակի վճար լիցենզիայի դիմաց։

Ինքը՝ նախարարը, խոստովանել է, որ կրկնուսույցների ստվերային եկամուտները հասնում են մոտ 25-30 միլիոն դոլարի (թեպետ նշել է, որ առաջնային խնդիրը կրկնուսույցներին հարկելը չէ):

Իսկ ի՞նչն է առաջնային խնդիրը։ Մինչ այդ մեզ թվում էր, որ առաջնային խնդիրը դպրոցը նորմալ մակարդակի բերելն է։ Այնպիսի մակարդակի, որ դպրոցն ավարտող երեխան ստանա լիարժեք գիտելիքներ և կրկնուսույցի կարիք չունենա։ Այսինքն՝ պետք էր ոչ թե կրկնուսույցների դեմ ուղղակիորեն պատերազմ հայտարարել, այլ այնպես անել, որ նրանց ծառայությունները դառնան ոչ պահանջված։ Որովհետև այդ համակարգը խարխլում է կրթական համակարգի հիմքերը։

Իսկ մեր «վերևներն» այլ կերպ են մտածում։ Չեն կարողանում (կամ չեն ցանկանում) վերացնել կրկնուսույցների համակարգը, փոխարենը՝

թուլանում են (կանոնակարգում) և հաճույք ստանում (լիցենզիայի գումար գանձում): Եվ, իհարկե, դա ներկայացվում է որպես քայլ առաջ՝ բարեփոխում, որի համար պետք է ուրախանալ։ Ճիշտ այնպես, ինչպես էլեկտրաէներգիայի 6.93 դրամ թանկացման դեպքում։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Lana Sibile says:

    Հերթական աբսուրդը այս աբսուրդի երկրում.Ինչ լիցենզիայի մասին է խոսքը գնում,եթե բոլոր կրկուսւյցներն էլ դիպլոմավորված բարձրակարգ մասնագետներ են,թե սա խեղճ ու կրակ ուսւցիչներից վերջին կոպեկը խլելու հրաշալի հնարավորություն է՚.Տեսնես աշխարհում կա էլի մի երկիր.որտեղ մարդկանց այս կերպ զրկում են գոյատեվելու ցանկացած հնարավորությունից.Երբ պիտի վերջ տրվի այս անարխիային.Չեմ հասկանում,պարոն Աշոտյան,դւք չեք կշտանւմ?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930