Զաքարյանների մայրը՝ Անահիտ Գալստյանը, հայտարարել էր, որ իր որդիներին ծեծի ենթարկողը եղել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Ավելին՝ Զաքարյանների մայրը վստահեցրել էր՝ ինքը, ամուսինը եւ իր որդիները մի քանի անգամ հարցաքննվել են եւ ամեն անգամ ցուցմունք են տվել մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի դեմ, անգամ իրավապահներից պահանջել են վերծանել Մուշեղի հեռախոսազանգերը. «Թող վերծանեն, ինչի՞ են լռում, ես չգիտեմ, էտքան մարդ էնտեղ եղել է, ամեն տղայիս վրա 30-40 հոգով հարձակվել են, նույնիսկ Հարութս չի հիշում՝ ոտքով են հարվածել աչքին, թե բիտայով, իրան հրել, քցել են գետնին, հարձակվել են, ինչով կարողացել են՝ է՛լ մահակներով, է՛լ քացով, է՛լ մետաղական գործիքներով հարվածել են։ Տիգրան Խաչատրյանն էլ է եղել ու իրա թափթփուկները»։
Միթե տուժած տղաների մոր այս հայտարարությունը եւ Հարութի հեռախոսազանգերի վերծանումը հիմք չեն եղել իրավապահների համար, որպեսզի մարզպետի որդուն եւս պատասխանատվության կանչեն։ Ստացվում է՝ ոչ։ Իսկ ինչ ապացույցներ են պետք, որ իրավապահները ձերբակալեն Տիգրան Խաչատրյանին։ Միգուցե նրանք սպասում են միջադեպի արդյունքում ծանր վնասվածք ստացած, տեսողությունը վերականգնելու նպատակով Մոսկվա մեկնած Հարութի վերադարձին, որ վերջինս եւս մեկ անգամ պնդի իր ցուցմունքը, եւ նոր նրան ձերբակալեն։ Այս դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք մեկ հոգու ցուցմունքի հիման վրա կարող են մարզպետի որդուն ձերբակալել։
Բայց նույնիսկ եթե այդպես լինի, ապա պետք է տեղեկացնենք, որ այդ օրվա ծեծին մասնակից է եղել ոչ միայն մարզպետի ավագ որդին, այլեւ մյուս հարազատները։
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս ծեծի գործով մասնակիցները ցուցմունքներ են տվել այն մասին, որ տուժող Զաքարյանները, բացի մարզպետի որդուց եւ ձերբակալված անձանցից, իրավապահներին այլ անուններ էլ են տվել։ Նրանք հայտնել են, որ բացի նշված մասնակիցներից՝ ծեծի օրը ներկա են եղել մարզպետ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սերյան Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում