ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայան
– Պարոն Բաբայան, արդյոք ԲՀԿ-ի համար ընդունելի՞ է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով խորհրդարանական լսումների անցկացումն այն բանից հետո, երբ արդեն հայտարարվել է, որ այդ թանկացումը լինելու է, անգամ նշվել է կոնկրետ չափը։
– Լսումները միշտ պետք են, քանի որ գործադիր իշխանության բոլոր այն պատկան մարմինները, որոնք այստեղ ունեն լիազորություններ, պետք է իրենց մեկնաբանություններն ու հիմնավորումները ներկայացնեն։ Ու այդ լսումների միջոցով խորհրդարանականները պետք է հասկանան իրավիճակը, որովհետեւ խոսել, թե ամեն ինչ ինքնանպատակ է, կամ ամեն ինչ կարող է արվել ինքնանպատակ, այդքան էլ համաձայն չեմ։ Պետք է նայել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, դրա համար նման կարծիք չեմ կարող հայտնել։
– Բայց արդյոք ներկայացվելի՞ք բացատրությունները լսելուց հետո օրենսդիր մարմինը կարող է ինչ-որ բան փոխել։
Կարդացեք նաև
– Համենայնդեպս, մեր ֆրակցիան առաջարկություններ է ներկայացրել՝ սակագնի կարգավորման եւ, ընդհանրապես, ՀՀ-ում էլէներգիայի վերաբերյալ, ու Ռոբերտ Նազարյանն էլ բազմաթիվ անգամ նշել է, որ շատ առաջարկներ ընդունվել են, իսկ այդ հարցի շուրջ մեզ մոտ քննարկումներ են եղել։ Բայց թե կոնկրետ որ կետերն են, որ ստիպում են, որպեսզի թանկացում լինի, ինչ հիմնավորումներով են դրանք արվելու, ես կարծում եմ, որ պետք է ուսումնասիրել ու բազմակողմանի քննարկել: Դա հնարավոր կլինի լսումների միջոցով։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում