Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի վարորդը պնդում է, թե որդու ձերբակալությունից տեղյակ չէ. «Հայկական ժամանակ»

Հունիս 11,2015 11:13

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի վարորդ Արագած Ղեւոնդյանի անունը կրկին հայտնվել է մամուլի էջերում։ Նրա անունը, կարելի է ասել, նույնքան հաճախ է հայտնվում մամուլում, որքան Սուրիկ Խաչատրյանինը։

Մասնավորապես՝ նախօրեին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվել են Արագած Ղեւոնդյանի որդին՝ 26-ամյա Դերենիկ Ղեւոնդյանը, եւ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ընկերներից մեկը:

Երեկ հաջողվեց կապ հաստատել Լիսկայի վարորդ Արագած Ղեւոնդյանի հետ։ Հարցին ի պատասխան՝ Ղեւոնդյանն ասաց, թե որդու ձերբակալությունից տեղյակ չէ։ «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Իրա հետ կապ չեմ հաստատել, չեմ խոսել ու պատկերացում էլ չունեմ, թե այդ ինչ պատմություն է: Ինքը Երեւանում է, ես Սյունիքի մարզում՝ աշխատանքի։ Ես կարծում եմ՝ ինքը չափված տղա է եւ բոլոր հարցերի պատասխանը կտա»,- ասաց Արագած Ղեւոնդյանը։

Հարցին, թե այնուամենայնիվ՝ ձեր տղան կապ ունի՞ Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, Ղեւոնդյանը կրկին պատասխանեց, թե ոչ մի տեղեկություն չունի։

Մյուս հարցերին Ղեւոնդյանը չպատասխանեց՝ պատճառաբանելով, թե դատական նիստի է։ Հարցին, թե ո՞ր գործով, Ղեւոնդյանը կարճ պատասխանեց՝ Բուդաղյանների։

Արագած Ղեւոնդյանը «հայտնի» դարձավ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի դեպքից հետո։ Լիսկայի առանձնատան մոտ հնչած կրակոցներից սպանված Ավետիք Բուդաղյանը դեպքի օրը՝ 2013 թվականի հունիսի 1-ին, Գորիսի «Սդղի գյոլից» վերադառնալիս նստել է Սուրիկ Խաչատրյանի մեքենան, որի մեջ եղել են Լիսկան, Զարզանդ Նիկողոսյանը եւ Արագած Ղեւոնդյանը։ Առանձնատան մոտ հնչած կրակոցների ժամանակ նա եւ Զարզանդ Նիկողոսյանը նույնպես եղել են դեպքի վայրում։

Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի անդամներին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ մեղադրվող Արտակ Բուդաղյանի գործով՝ դեպքի վայրում եղած բոլոր անձանց անխտիր դատակոչել էին, բացի երկու հոգուց՝ Սուրիկ Խաչատրյանից եւ նրա վարորդ Արագած Ղեւոնդյանից։ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատարանին Սուրիկ Խաչատրյանին եւ Արագած Ղեւոնդյանին հրավիրել դատարան եւ հարցաքննել։ Դատարանը միջնորդությունը բավարարել էր մասնակի. Սուրիկ Խաչատրյանի մասով մերժել էր՝ պատճառաբանելով, որ նա տանը քնած է եղել, իսկ Արագած Ղեւոնդյանի մասով միջնորդությունը բավարարել էր։ Երեկ ահա՝ Արագած Ղեւոնդյանը ցուցմունք է տվել դատարանում։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930