Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զառա Արամյան. «Իմ ռուսերենով կարծիք են կազմել «հայ» ասվածի մասին». «Հրապարակ»

Հունիս 11,2015 10:59

1990-ականներին նկարահանված «Մեր բակը» ֆիլմը հիմա արդեն մարդկանց մոտ «նոստալգիկ» տրամադրություն ստեղծող ֆիլմերի շարքն է դասվում։ Օրինակ՝ մեր բակի երեխաներին անծանոթ են ֆիլմում նկարահանված մեր ժամանակների շատ հայտնի դեմքեր։ Զառա Արամյանը մեկն է այն մարդկանցից, ով մինչեւ այժմ երեւում է հեռուստատեսությամբ, ավելին՝ վարում է նույն հաղորդումը, նույն անվանմամբ, նույն ֆորմատով, ինչ «այդ տարիներին» էր։

Եթե հիշում եք, ֆիլմում Զառա Արամյանը մարմնավորել է թեթեւսոլիկ կնոջ կերպար եւ բավականին տպավորվել է հանդիսատեսի մեջ, սակայն քչերը գիտեն, որ իրականում Զառա Արամյանը մասնագիտությամբ լրագրող է եւ 16 տարի աշխատել է ռադիոյում։

Այժմ էլ Կրթության միջազգային ակադեմիայի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն է, դասավանդում է լրագրություն, նաեւ ժուռնալիստների միության անդամ է, բայց վաստակավոր գործչի կոչմանն է արժանացել մշակույթի ոլորտում։

– Տիկին Արամյան, տեղեկացանք նաեւ, որ Դուք հաճախ լինում եք Ազգային ժողովում, կարծես ռուսական ակումբի անդամ եք:

– Դա  Ազգային  ժողովի  եւ Գոսդումայի միջեւ կապեր հաստատող կազմակերպություն է։ Այնտեղ ես հրավիրվել եմ թերեւս ռուսերենի իմ անթերի իմացության շնորհիվ։ Երբ հանդիպել եմ Շվիդկոյին, Ռոդնինային, Միհրանյանին ու այլոց, ովքեր հրավիրված են եղել մեր կազմակերպություն, լսել եմ իրենցից եւ մեծ զարմանք, եւ մեծ գոհունակություն, որ նաեւ ինձանով, իմ ռուսերենով կարծիք են կազմել «հայ» ասվածի մասին։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Զառա Արամյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930