ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում հերթական խայտառակ փաստաթուղթն է ընդունվել, որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանում եւ դառնալու է բանաձեւ։
Սույն փաստաթղթում բառացիորեն գրված է հետեւյալը. «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»։
Խոսքը «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով զեկույցի մասին է, որի հեղինակները Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդն ու Թադեուշ Իվինսկին են։
«Այս անգամ բանը բանից իսկապես անցնում է։ Արդեն աբսուրդի է հասնում այս ամենը»,- երեկ ասաց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով ներկա է եղել մայիսի 28-ին տեղի ունեցած մոնիտորինգի հանձնաժողովի նիստին։
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ հետեւանք կարող է ունենալ այդ փաստաթուղթը, որն ընդամենը մեկ շաբաթից ԵԽԽՎ բանաձեւ է դառնալու, Ռուստամյանը պատասխանեց. «Շատ վատ հետեւանք։ Ադրբեջանը դա կօգտագործի եւ դա էլ անում է, տեսնում է՝ Մինսկի խմբի բանակցությունների ընթացքն իրենց ձեռնտու չէ, ուզում է շրջանցել դա եւ հարցը տեղափոխել ուրիշ ատյաններ, որտեղ իրենց ձեռնտու բանաձեւեր ստանալով՝ կփորձի ամրապնդել դիրքերը բանակցային գործընթացում»։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում