Սեւանի հացի գործարանի սեփականատեր Աշոտ Ավետիսյանի համոզմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից կտուժեն հացի փոքր արտադրամասերը։
«Անկեղծ եթե լինեմ, ապա պետք է ասեմ, որ 6 դրամը մեր գործարանի համար էական ազդեցություն չի ունենա, բայց փոքր հացի արտադրամասերը կփակվեն։ Մարդիկ առանց այն էլ այսօրվա գներին չեն դիմանում։ Կան արտադրամասեր, որոնց հացաթխման տեխնիկան միայն հոսանքով է շահագործվում, դրանք այդ գների մեջ ընդհանրապես չեն տեղավորվի»,- ասաց Ավետիսյանը։
Հաց արտադրողներն ասում են, որ այս պահին միայն հոսանք օգտագործող արտադրամասերը հացի գինը կթանկացնեն, իսկ գազ օգտագործողները, հնարավոր է, գները չբարձրացնեն։
«Բայց եթե համատարած լինի, արդեն բոլոր արտադրամասերը հացի գինը կբարձրացնեն»,- ասաց «Երրորդ մաս» հացի փռի աշխատակից Կարենը։ Նա տեղեկացրեց, որ առայժմ չեն փակվի, բայց եթե նման կերպ շարունակվի, հնարավոր է, որ իրենք էլ փակվեն։
Կարդացեք նաև
«Եթե հոսանքը թանկացավ, ալրաղացներն իրենց հերթին այլուրի նոր գին կսահմանեն, ձեթ արտադրողները՝ իրենց հերթին, ու էդպես շարունակ, նման պայմաններում, ասեք՝ իմանանք, մենք ո՞նց՝ հաց արտադրողներս, գին չբարձրացնենք։ Գիտենք, որ հացը թանկացրինք, մարդիկ սկսելու են քիչ օգտագործել, առանց այն էլ հացի սպառումն զգալիորեն նվազել է»,- ասաց Կարենը։
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում