Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սրբազանը՝ երկրային «սրբերի» մասին

Հունիս 11,2015 17:00

«Առավոտը» Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն երեւույթին, երբ նկարիչները սրբապատկերում իրենց պատվիրատուին կամ հովանավորին նկարում են սրբի կերպով: Օրինակ՝ անցյալ տարի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու «Խորհրդավոր ընթրիք» սրբապատկերի առաքյալը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին էր հիշեցնում, չնայած մարզպետը պնդել էր, որ առաքյալն իրեն բոլորովին էլ նման չէ:

«Չգիտեմ, երեւի դա արվեստագետի մտահղացումն ու պատկերացումն է՝ ինչ-որ մեկի կերպարով տեսնելը: Օրինակ՝ երբ Խանջյանը ժամանակին «Վարդանանքն» էր գծում, այնտեղ դրել էր բոլոր հեղինակների, նույնիսկ իր ժամանակի մարդկանց պատկերները, ու բոլորը հիացել էին դրանով: Ամեն դեպքում, արվեստագետներին պետք է հարցնել՝ ինչու են այդպես անում»,- ասաց սրբազանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930