Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարﬕր կարկուտ»

Հունիս 10,2015 20:45

Հունիսի 18-28-ը Պրահայում կանցկացվի 13-րդ Քվադրինալեն, որին կմասնակցեն 64 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը:

Մեր երկիրը Պրահայի Քվադրինալեին առաջին անգամ մասնակցել է 2011 թվականին՝ բեմանկարիչ Նելլի Բարսեղյանի ջանքերով:

Red-Hail_poster-620x300

Սա աշխարհի թերևս աﬔնաճանաչված բեմական ձևավորման փառատոնն է, որը կազմակերպվում է Չեխիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպական ﬕության աջակցությամբ: Քվադրինալեն անցկացվում է 4 տարին ﬔկ անգամ:
Այս տարի Հայաստանը փառատոնին կներկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարﬕր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով:
Նախագիծն իրականացվում է «Էյվա» արվեստների հիմնադրաﬕ նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրաﬕ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ﬕջոցառումների տնօրինության աջակցությամբ:
«Փառատոնի թելադրած «Եղանակ, քաղաքականություն և երաժշտություն» խորագիրը հրաշալի հենասյուն է դարձել Ցեղասպանության թեմայով «Կարﬕր կարկուտ» նախագծի համար, որը հիանալի միաձուլում է այդ երեք գաղափարները»,- ասում է բեմանկարիչ, «Կարﬕր կարկուտ» նախագծի համահեղինակ ու համադրող Լիլիթ Ստեփանյանը:
Նախագծի հիմքում օգտագործվել են Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ» տաղի ժամանակակից մշակումը, որը կատարել է երաժիշտ Տիգրան Համասյանը, և Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին օգնություն ցուցաբերած նորվեգուհի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի արած վավերագրական լուսանկարը (1910 թվական, Մուշ): Լուսանկարում երևում են մի խումբ փոքրիկ աղջիկներ՝ իրենց տիկնիկներով:

«Կարﬕր կարկուտ» ինստալյացիան մեկ լուսանկարի պատմություն է, որը բացահայտում է այդ ժամանակաշրջանը, երեխաների ոգևորությունը,- պարզաբանում է Լիլիթ Ստեփանյանը.- առաջին հայացքից ուրախ լուսանկարի տպավորություն է թողնում: Թվում է՝ երեխաները շատ երջանիկ են, որովհետև Նորվեգիայից օգնություն ստացած տիկնիկներ ունեն իրենց ձեռքերում, և դա այն տարիներին, երբ անգամ ուտելիք չկար: Ըստ լուսանկարչուհու հուշերի՝ երեխաներն անհամբեր սպասում էին, թե երբ կավարտվեն լուսանկարչական աշխատանքները, որ իրենք սկսեն իրենց խաղը: Բայց նրանց խաղն ընդհատվեց, որովհետև 1915 թվականին նրանք դարձան Ցեղասպանության զոհեր: Եվ կարծես ամբողջ գաղափարը հենց նրա վրա է կառուցված, որ երեխաները չշարունակեցին իրենց խաղը»:

Բեմանկարչուհու տեղեկացմամբ՝ այս պատմությունը երևում է հրատարակված պատկերագրքում, որը նաև Ցեղասպանության մասին տարբեր տեղեկություններ և վերապրածների հուշեր է պարունակում, ինչպես նաև յոթ րոպե տևողությամբ ֆիլմում, որի վրա աշխատել է լուսանկարիչ և ռեժիսոր Վահան Ստեփանյանը: Ի դեպ, ֆիլմը նույնպես կցուցադրվի փառատոնի ընթացքում:

Լիլիթ Ստեփանյանի փոխանցմամբ՝ Քվադրինալեի ցուցադրությունները բաշխված են Պրահայի տարբեր հատվածներում: Հայկական տաղավարը կլինի Կաֆկայի տանը: Ամեն տեղ կլինեն նախագծի լուսանկարները, երաժշտությունը, ֆիլմի ցուցադրությունը, պաստառները, պատկերագիրքը… Փառատոնի շրջանակներում մեկ օր նվիրված կլինի Հայաստանին: Հենց այդ օրն էլ կներկայացվի Վահան Ստեփանյանի «Վերապրածները» նախագիծը, որը 30 մազապուրծ հայերի լուսանկարների և դրանց կցված հիշողությունների ու պատմությունների հավաքածու է: Բոլոր նյութերն անվճար կտրամադրվեն փառատոնի հյուրերին և այցելուներին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930