Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն նախարա՛ր, Դուք լրջանալու կարիք ունեք». Բողոքի ակցիա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ. (Տեսանյութ)

Հունիս 10,2015 20:01

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության երիտասարդական թեւը հունիսի 10-ին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել:

Picture-067

Ակցիայի ընթացքում երիտասարդական թեւի ներկայացուցիչ Հարություն Մկրտչյանը իր ելույթի ընթացքում ասաց, որ իրենք   պայքարելու են, որ էլեկտրաէներգիայի սակագինը չթանկանա. «Պետք է վճարի՞ խոպանում մի երկու քոռ կոպեկ աշխատող, ծանր աշխատանք տանող քաղաքացին: Սա ազնի՞վ է, պարոն նախարա՛ր: Եվ հետո, պարոն նախարա՛ր, Դուք լրջանալու կարիք ունեք. Ասում եք՝ գողություն, հետո ասում եք՝ փաստերի չեմ տիրապետում: Լա՛վ հասկանանք ո՞վ պետք է տիրապետի ձեր ոլորտում փաստերին, պահանջում եք պատգամավորից ներկայացնել փաստեր, այդ դեպքում Դուք ի՞նչ եք անում այստեղ, եկեք հասկանանք: Դեռ երեկ Դուք պետք է արդեն հրաժարական տված լինեիք, սա էլ ֆիքսենք: Անպատասխանատու հայտարարություններ անելով չի, ի վերջո, սա երկիր է, այստեղ վատ կառավարողները պետք է պատժվեն, այստեղ գողերը պետք է փաստացի պատժվեն, այստեղ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Դուք պատժվեք»:

Picture-070

Նա կոչ արեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին Երվանդ Զախարյանի հայտարարությունը վատ կառավարման եւ գողության մասին ընդունել որպես բաց հաղորդագրություն հանցագործության մասին եւ կազմել քրեական գործ. «Սկսե՛ք գործել, մենք շարունակելու ենք պայքարել եւ թույլ չենք տա, որ արհեստականորեն Հայաստանում վերադառնան մութ եւ ցուրտ տարիները»:

Picture-075

Երիտասարդական թեւի ներկայացուցիչ Նարեկ Ալոյանը հայտարարել էր, որ անակնկալ նվեր ունեն Երվանդ Զախարյանի համար: Բողոքի ակցիայի վերջում նա հայտարարեց, որ քրեական օրենսգիրք են ցանկանում նվիրել նախարարին, նա հավելեց, որ օրենսգրքի մեջ համապատասխան նշումներ են կատարել: Սկզբում նախարարության դիմաց հավաքված ցուցարարները պահանջում էին, որպեսզի նախարարն իջնի եւ ինքը վերցնի նվերը, այնուհետեւ նրանցից երեք գնացին նախարարություն:

Պարզելուց հետո, որ նախարարը տեղում չէ, նրանք հրաժարվեցին վերեւ բարձրանալ եւ նախարարության ընդհանուր բաժնի պետ Նազիկ Մարտիկյանը իջավ եւ վերցրեց Երվանդ Զախարյանի համար նախատեսված նվերը:

https://www.youtube.com/watch?v=ZtJTPniwL4s

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության երիտասարդական թեւի անդամները հայտարարեցին, որ իրենք շարունակելու են նմանատիպ բողոքի ակցիաներ կատարել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930