Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը Փոստանջյանին «պատվերով խոսող» անվանեց

Հունիս 10,2015 19:50

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հասցեին ուղղված ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթներն ու հայտարարությունները վրդովեցրել են մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանին: Այդ պատճառով նա այսօր ի պաշտպանություն մարզպետի՝ հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով ոչ միայն Զարուհի Փոստանջյանի, այլեւ Նիկոլ Փաշինյանի ելույթներին, որոնցից նույնպես սրտնեղել է:

«Եվրոպական միջազգային կառույցում տիկին Փոստանջյանի կողմից երկրի նախագահին ուղղված հարցից հետո, նա ինձ համար դադարել է որեւէ արժեք ներկայացնել: Չեմ կարող չանդրադառնալ նրա անհավասարակշիռ, անիմաստ հայտարարություններին: Ինչո՞ւ է նա միակողմանի ու չճշտված հայտարարություններ անում եւ փորձում անվանարկել, ցեխ շպրտել քաղաքական, իշխանական եւ զինվորական գործիչների վրա: Ինչո՞ւ է նա իրեն իրավունք վերապահում անվանարկել ուրիշի  ընտանիքն ու մարդկանց: Ինչո՞ւ է նա հիմք ընդունում մի կողմի հայտարարություններն ու անտեսում ճշմարտությունը… գուցե իրեն ոգեւորում են իր տերերի պատվերները: Լավ կլիներ, որ նա իր պատգամավորական պարտավորությունները կատարեր, ոչ թե անհիմն քննադատեր: Ով է իրավունք տվել օրենսդիր մարմնի ներկայացուցչին կասկածել ու ժխտել ՀՀ իրավական ու սահմանադրական կարգը եւ որակումներ տալ Սուրեն Խաչատրյանի ընտանիքին, երբ նա չունի որեւէ իրավական իրավունք, նա ոչ դատավոր է, ոչ էլ արդարադատություն իրականացնող… տիկնոջ հնչեցրած փաստերը չեն համապատասխանում իրականությանն ու ուռճացված են: Ուրիշի երեխայի կամ ընտանիքի  հասցեին անհիմն վատաբանումներով հանդես են գալիս միայն հիվանդներն ու ոչնչությունները: Մենք գործ ունենք մի քանի պատգամավորի հետ, որոնք սպառել են իրենց բարոյական ռեսուրսը ու  ոչինչ չունեն ասելու, բացի անհիմն տեղեկություններից ու փողոցային բամբասանքից: Սյունիքում ու Հայաստանում նրանց լուրջ չեն ընդունում ու համարում են օտարամոլ ու պատվերով խոսողներ: Վիրավորական է, որ ԱԺ-ում երկու պատգամավոր, կոկորդ պատռելով, գոռում են այն բաների մասին, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- եզրափակեց մարզպետի խորհրդականը:

Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ իր հասցեին ուղղված Վոլոդյա Հովհաննիսյանի տեսակետներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Եթե անգամ Զարուհին պատվերով խոսող է, ապա Սուրիկ Խաչատրյանին պաշտպանողները պատվերով ուրիշ բան են անում, ու դրանից հաճույք ստանում…..

  2. Մեսրոպ Թումանյան says:

    Լիսկայի ու Սաշիկի հետ շփված մարդիկ բոլորը գիտեն, որ երկուսն էլ հանցագործներ են: Բանտը վաղուց լալիս է նրանց համար: Վոլոդյայի գրածից մեր դեմ հառնում է մի ազնիվ, բյուրեղյա մաքրությամբ, օր ու գիշեր հայրենիքի համար մտածող ու աշխատող անձնավորության կերպար: Ամբողջ Հայաստանը ասում է՝ Լիսկան գող է ու մարդասպան, սա ասում է՝ հրեշտակ է: Բա եղա՞վ: Ամոթ չունե՞ս: Ինչու՞ ես քեզ խայտառակում: Լիսկան գնացող է, իսկ դու ի՞նչ պիտի անես:

  3. հարկավոր է խելքով says:

    Հանցագործներին բացահայտ ու մշտապես հայհոյելով ու մեղադրելով միայն, դուք նրանց դարձնում եք տագնապի մեջ ընկած գազաններ: Բնականորեն նրանք դիմելու են (դիմում են) ցանկացած քայլի՝ մորթը փրկելու համար: Ոստի, պիտի լռել խոհեմաբար, եթե հնարավոր չէ պատժել, եւ մտածել այն իրականացնելու մասին, ապարդյուն հայհոյանքը բոլորովին անիմաստ է այստեղ ու վտանգավոր:

  4. Delea Organizacion says:

    Մի անգամ բայց,վերջին անգամ, Սուրիկի տեղակալ կամ ավելի ճիշտ Սուրիկի փոխան քեզ զգուշացնում եմ եթե մի անգամ եվս Ջարուհուն վիրավորես, քեզ խստանում եմ,Սուրիկի ձեռքով ես գնալու գերեզման:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930