Այսօր Aravot.am-ը Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կանդրադառնա էլեկտրաէներգիայի մոտ 7 դրամով թանկացումը իր գյուղի բնակիչների ապրելակերպի վրա: «Շատ վատ կանդրադառնա, քանի որ Հառիճը բարձր լեռնային գյուղ է, հիմնականում ապրում են երկու գլուխ անասունների հույսին կամ արտագնա աշխատանքով, կարծում եմ ծանր հետեւանքներ կունենա…էսօրվա դրությամբ ուրիշների մեղքերի պատճառով կուտակած պարտքերը Հառիճի բնակիչը, սովորական գյուղացին կամ քաղաքացին փակի, դա, իմ կարծիքով, անամոթություն է», -ասաց գյուղապետը:
Մեր հարցին՝ դա արտագաղթի պատճառ կդառնա՞, գյուղապետն ասաց. «Արդեն դարձել է արտագաղթի պատճառ, մեր գյուղում 32 ընտանիք, որոնք հաշվառված են որպես Հառիճ համայնքի բնակիչներ, ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, այլ տեղերում , հույս ունենք, որ շուտով պայմանները կլավանան, իրենք կվերադառնան»,- ասաց գյուղապետը քմծիծաղով: Վերջինս, այդուհանդերձ հույս հայտնեց, թե միգուցե չթանկացնե՞ն հոսանքը, որոշում դեռ չեն կայացրել. «Դրանք խոսքեր են առայժմ, կարող է չթանկանա, պարոն Նազարյանն ասաց՝ նույնիսկ կարող է էժանանա, բայց Հայաստանում հենց մի բան թանկանում է, էժանանալու միտում հեչ չի ունենում…» :
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ