Լրահոս
Օրվա լրահոսը

Մարի Բարսեղյան-Խանջյան. «Թուրքերը վերջին 300-400 տարիներում կորցրել են իրենց ազգային պատկանելիությունը»

Հունիս 10,2015 18:37

Այսօր Հայաստանի Գրողների միությունում Թուրքիայում ապրող հայերի խնդիրների վերաբերյալ քննարկման ընթացքում հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանը Թուրքիայի դեմ պայքարում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում հաջողությունների հասնելու համար 3 քայլերից բաղկացած ծրագիր ներկայացրեց:

Նա առաջարկում է 3 կայք բացել. «Առաջինը պետք է լինի հայ ժողովրդի ծագման, մարդաբանական տեսակի, մշակույթի եւ այլնի մասին: Երկրորդ կայքը պետք է լինի սելջուկ-թուրքերի ծագման մասին. ովքեր են եղել, նրանց մարդաբանական տեսակը, նրանց ամբողջ պատմությունը, ինչ են արել, ինչ բարբարոսություն են արել»:

Երրորդ կայքը, ըստ Մարի Բարսեղյան-Խանջյանի, նախատեսված կլինի այն մարդկանց համար, որոնք գտել են իրենց արմատները եւ այդտեղ նրանք կգրեն իրենց պատմությունները: «Ես 7-8 նման պատմություն ունեմ գրած, որոնք շատ հուզիչ պատմություններ են: Եթե դրանց հիման վրա փոքրիկ սցենարներ գրվեն եւ ֆիլմեր նկարվեն աշխարհը կցնցեն դրանք եւ Թուրքիան ներսից կքանդվի»:

Հրապարակախոսն առաջարկում է այդ կայքերը ստեղծել Գերմանիայի եւ Թուրքիայի համար, որովհետեւ Գերմանիայում, 4 միլիոնից ավել Թուրքիայի քաղաքացի կա. «Ես այլեւս թուրք բառը չեմ գործածում, որովհետեւ այդ մարդիկ դժբախտություն են ունեցել վերջին 300-400 տարիների ընթացքում կորցնել իրենց ազգային պատկանելիությունը»:

Իր այս դիտարկումը Մարի Բարսեղյան-Խանջյանը հիմնավորեց նրանով, որ երբ սելջուկ-թուրքերը սկսել էին ամբողջ աշխարհով արշավանքներ կատարել, պատերազմների ժամանակ, նրանք աստիճանաբար սկսեցին կոտորվել. «Բայց բանակը պետք է համալրվեր զինվորներով, որոնք չկային: Այսինքն` նրանք այդքան կին իրենց հետ չէին բերել, որ կարողանային երեխաներ ունենալ»:

Այդ պատճառով, ըստ հրապարակախոսի, թուրքերը սկսեցին քրիստոնյա երեխաների վերցնել եւ պահել: Բայց, քանի որ երեխաներին պետք է պահեին մինչեւ 8 տարեկան եւ նրանք հիվանդանում եւ մահանում էին, թուրքերը այլ քաղաքականություն սկսեցին. «Նրանք հարկային նոր քաղաքականություն որդեգրեցին: Այդ քաղաքականությունը բոլորին ծնկի բերեց: Մի մասը թողեցին հեռացան, մյուս մասն էլ Իսլամ ընդունեցին»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930