Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչին Ծաղկաձորում բնակարան տվեցին

Հունիս 10,2015 17:58

Այսօր կառավարությունը որոշեց հատուկ քննչական ծառայության քննիչ Նիկոլայ Բարսեղյանին Ծաղկաձոր քաղաքում 67.63 քմ մակերեսով 16.1 միլիոն դրամանոց բնակարան տրամադրել անհատույց ՝ սեփականության իրավունքով: Սրանով, ինչպես նշված է նախագծում, Նիկոլայ Բարսեղյանի բնակարանային խնդիրն է լուծվում:

Ըստ ՀՔԾ-ի պետի բնորոշմամբ եւ ինչպես կառավարություն ներկայացրած առաջարկության մեջ է նշված՝ բնակարանը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում է ՀՔԾ-ի խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Նիկոլայ Գագիկի Բարսեղյանին, բարեխիղճ, անաչառ ու արդյունավետ նախաքննություն իրականացնող լավագույն քննիչներից մեկին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930