Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ բիզնես կարգ չի լինում, նախագահականի աշխատակիցները չեն թռչում

Հունիս 10,2015 17:48

Նախագահի աշխատակազմն իր աշխատակիցներից մեկի գործուղման համար 848 հազար դրամ արժողությամբ բիզնես կարգի ավիատոմս է գնել: Նախագահականն օգտվել է «Սպուտնիկ» ընկերության ծառայություններից: Ավիատոմսը նախատեսված է Երեւան-Մոսկվա-Լառնակա-Աթենք-Երեւան երթուղու համար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջի «մեկ անձից գնումներ» բաժնից:

Համեստությամբ չի փայլում նաեւ կրթության եւ գիտության նախարարությունը, որը Ավստրիայի ուղղությամբ երկու ավիատոմս է գնել: Ուշագրավն այն է, որ ավիատոմսերից մեկը նույն օրվա եւ նույն ուղղությամբ բիզնես կարգի է` 565 հազար դրամ արժողությամբ, մյուս ավիատոմսի արժեքն էլ` 278 հազար դրամ: Այսինքն` ԿԳՆ պաշտոնյաներից մեկը, որն իր պաշտոնով ավելի բարձր է թռչելու բիզնես կարգով, մյուսը, որը հավանաբար շարքային չինովնիկ է, օգտվելու է նույն ինքնաթիռի էկոնոմ կարգից: Ընդհանուր առմամբ, ավիատոմսերի համար ԿԳ նախարարությունը վճարել է 843 հազար դրամ: ԿԳՆ-ն ավիատոմսերը գնել է «Վինդռոուզթրավել-պրո» ընկերությունից:

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ Ազգային ժողովն իր աշխատակիցների անգլերենի պարապմունքների համար ֆիզիկական անձ Սյուզաննա Խաչատրյանին կվճարի 234 հազար դրամ`13 պարապմունքի համար: Դասընթացը սկսնակների համար է եւ յուրաքանչյուր պարապմունքի համար անգլերենի ուսուցիչը կստանա 18 հազար դրամ:

Պաշտպանության նախարարությունն էլ մեկ անձից` «Զինառ» ընկերությունից մեկ անգամ 1 միլիոն 541 հազար դրամի ֆուրշետ է պատվիրում: Ի դեպ, ֆուրշետ պատվիրելու համար ՊՆ-ն մշտապես այս ընկերության ծառայություններից է օգտվում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օդորակիչների վերանորոգման համար վճարել է 372 հազար դրամ: ՀՀ դատական դեպարտամենտը «Կարկոմավտո» սերվիսին վճարել է կես միլիոնից ավելի գումար՝ ընդամենը մեկ ավտոմեքենայի վերանորոգման համար:

Այս տարի ՀՀ ոստիկանությունը 1 միլիոն 192 հազար դրամի դիզինֆեկցիոն գործողություն է արել: Ոստիկանությանն ախտահանել է Երեւանի կանխարգելիչ ախտահանում ընկերությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930