Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի թույլտվությամբ երեկ երեկոյան դադարեցրել է մասնակցությունը ուսումնամարզական հավաքին եւ մեկնել ԱՄՆ՝ լրացուցիչ հետազոտության:
«Մարզական հավաքի հինգ օրերի մարզումները ցույց տվեցին, որ լիովին վերականգնվել եւ պատրաստ լինել հանդիպմանը հնարավոր չէ: Մարզչական շտաբի եւ բժշկական անձնակազմի հետ որոշում կայացվեց՝ թույլատրել, որպեսզի Յուրան մինչեւ իր ակումբ վերադառնալը լրացուցիչ հետազոտություն անցնի ԱՄՆ-ում, ինչի հնարավորությունը կար: Ես թույլատրեցի նրան դադարեցնել մասնակցությունը հավաքին եւ մեկնել ԱՄՆ», – ՀՖՖ պաշտոնական կայքէջին տեղեկացրել է Սարգիս Հովսեփյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ