Այսօր գումարված հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել տեղեկանքներ, որոնք կազմվել են 2015թ. հունիսի 7-ին Աբովյան, Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հերթական հայտարարագրերի ստուգման արդյունքում:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստել է, որ բանկերի կողմից տրամադրված նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել:
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն