«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության երիտասարդական թեւը բողոքի ակցիա է կատարում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության դիմաց:
Երիտասարդական թեւի անդամ Նարեկ Ալոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պահանջում են, որ նախարարը իր հայտարարությունների վերաբերյալ բացատրություններ տա. «Խոսքը մասնավորապես գողության ելույթի մասին է: Նախարարը նշել է, որ բավարար հիմքեր չունեն գողության վերաբերյալ, բայց մենք դա բավարար հիմք չենք համարում, քանի որ եթե այդ արտահայտությունն արվել է որոշակի տվյալների հիման վրա, այդ տվյալների ապացուցողական նշանակությունը փաստ հանդիսանալու կամ չհանդիսանալու որոշումը կարող է կայացնել դատախազությունը»:
Նարեկ Ալոյանը հավելեց, որ ակցիայի ավարտին իրենք նամակ են ներկայացնելու Երվանդ Զախարյանին: Բացի այդ, նրանք նախարարի համար նախատեսված անակնկալ նվեր ունեն:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ