ՀՀ ԱԺ քառօրյայի ընթացքում 2014-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը վստահեցրեց, թե արդյունաբերության ոլորտում աճ է գրանցվել 2014-ին, և ինչպես հաճախ ներկայացվում է, այդպես չէ, որ աճը հիմնականում գյուղատնտեսության ոլորտի հաշվին է եղել:
Ըստ պարոն Գաբրիելյանի` հենց նրանով է պայմանավորված բյուջեի ` սոցիալական ուղղվածությունը, որ սպառողական գների ինդեքսը 5 տոկոսի չափով է, իսկ եթե նայենք աշխատանքի վարձատրության տվյալները, ապա կտեսնենք, որ աշխատավարձերը բարձրացել են. «Եթե մենք վերցնում ենք ընդամենը, ապա ոչ պետական համակարգում աճը կազմել է 112.6 տոկոս: Ոչ պետական համակարգում ընդամենը երկու ճյուղ կարող ենք նշել, որ ավելի ցածր աճ են ունեցել աշխատավարձերի՝ առողջապահության և բնակչության սոցիալական ծառայության ոլորտները: Ընդհանուր առմամբ, եթե մենք նայում ենք համադրելի տվյալները 2014 և 2015 թվականի առաջին եռամսյակների, ապա աշխատավարձերի աճն առնվազն երկու անգամ գերազանցում է գնաճի ցուցանիշը»:
Ուստի ըստ նրա` խոսել համատարած աղքատացման, սովալլուկ մանուկների և այլ լալահառաչ իրականության մասին, տեղին չէ:
Փոխվարչապետը միևնույն ժամանակ ընդունեց. «Մենք ունենք խնդիրներ, ունենք խնդիրներ թե՛ տնտեսական զարգացման, թե՛ տարածքային համաչափ զարգացման տեսակետից, սակայն հարկ է ամեն ինչ ներկայացնել ճիշտ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ