Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ-ում այսօր վիճաբանություն տեղի ունեցավ ՕԵԿ պատգամավորների և ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի միջև:
Հիշեցնենք, որ պարոն Արզումանյանը բողոքեց, որ կառավարությանն ուղղված գրավոր հարցերն այնքան են շատացել, որ հնարավոր չէ բանավոր հարց տալ. «Աստված տվել, չի խնայել հեռուստաընկերություններ ունեք, խրճիթ ընթերցասրահ մի հաղորդաշար բացեք, նամակները կարդացեք, իրար պատմեք, չափածո գրեք, բայց մենք հարց տանք»:
Հեղինե Բիշարյանը կոչ արեց աշխատող պատգամավորների հասցեին «պիտակավորված արտահայտություններ չհնչեցնել: Եթե նման ոճով պետք է խոսեն պատգամավոր գործընկերները մեկը մյուսի հասցեին, ապա դրան տեղ կա՝ դահլիճից դուրս»:
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ հիմնավորելով իրենց ակտիվությունը, հայտարարեց. «Բավական է սովորեցնել, թե ով ինչպես պետք է ձևակերպի իր քաղաքական մոտեցումները»:
Կարդացեք նաև
Պարոն Արզումանյանը Մհեր Շահգելդյանին դիմելով, ասաց. «Խելոք մնա, թե չէ ականջներդ կկտրեմ, Մհեր»: Մհեր Շահգելդյանն էլ պատասխանեց. «Ականջներդ էլ կկտրեմ, դեռ մի բան էլ ավել»:
Գալուստ Սահակյանն էլ հորդորեց պատերազմը վերջացնել` հեգնելով, թե իշխանության հետ կռվեք, ոչ թե իրար հետ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ