ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությանը»:
«Եթե Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտություն ծագի, անհնար կլինի հասնել բանակցված կարգավորման», – այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Դիտարկմանը, թե ոմանք կարծիք են հայտնում, որ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերից հետո սահմանին լարվածությունը կարող է աճել, և հարցին, թե կիսում է արդյոք այդ մտավախությունը, տարածաշրջանային այցով երեկվանից Երևանում գտնվող ամերիկացի դիվանագետը պատասխանեց․ – «Ես, իհարկե, հույս ունեմ, որ նրանք սխալվում են: Այս հունվարին լարվածության հերթական աճը գրանցվեց, բայց դրանից հետո իրավիճակը համեմատաբար հանդարտվեց շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով: Կարծում եմ, սա լավ լուր է: Կողմերը պետք է աշխատեն պահպանել և հարգել զինադադարը: Վատագույն հետևանքը կլինի բռնությունների վերսկսումը, որը չի ծառայի խաղաղ կարգավորմանը: Մենք չենք կարող աշխատել բանակցված կարգավորման հասնելու ուղղությամբ, եթե հակամարտությունը ընդլայնվի: Համանախագահները, Միացյալ Նահանգները կոչ են արել կողմերին հարգել զինադադարը և աշխատել մեզ հետ հաջորդ քայլերի ուղղությամբ՝ հասնելու հարատև խաղաղության»:
Ուորլիքը հայտնեց, որ շաբաթավերջին նախատեսված է իր այցը Բաքու:
Կարդացեք նաև
Սարգիս Հարությունյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում