Ւնդոնեզիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սատարում է Լեռնային Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշմանը: Այս մասին, ըստ «Azernews»-ի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպմանն ասել է Ինդոնեզիայի ԱԳՆ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի գործերով տնօրեն Լիստովատին:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Խալաֆովը խոսել է մշակութային, կրոնական եւ ազգային այն գործոնների մասին, որոնք վերաբերում են երկու երկրներին:
Խալաֆովը Լիստովատիին տեղեկացրել է հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի մասին:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ