Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. շատ դժվար կլինի համոզել, որ այդ ուժը կարող է ընդդիմադիր լինել իշխանությանը

Հունիս 10,2015 14:37

«Ես ցանկացած քաղաքական ուժի ձեւավորման, կայացման, առավել եւս գործունեության հետ կապված որեւէ խնդիր չեմ տեսնում»,- հունիսի 10-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով նոր քաղաքական ուժերի ձեւավորմանը, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքերով՝ շատ կարեւոր է ներկա իրավիճակում հասարակությանը ցույց տալ, որ այդ ձեւավորվող քաղաքական ուժերը հստակ ծրագիր ունեն, հստակ սոցիալական խմբերի շահեր են ներկայացնում եւ կարող են հանդես գալ որպես քաղաքական միավորներ. «Բայց եթե հաշվի ենք առնելու այն իրավիճակը, որն այսօր առկա է Հայաստանում, եւ այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 12-ից հետո, երբ քաղաքական դաշտում ընդդիմադիր կամ այլընտրանք համարվող կամ քաղաքական միավոր, որը ժողովրդի մոտ ընկալվում է որպես գործող իշխանություններին ընդդիմադիր եւ ժողովուրդը այդ ուժի հետ հույս էր կապում, մարտի 5-ից հետո այդ ուժը չկա եւ բոլոր քաղաքական միավորները կա՛մ դրա հետեւանք են, կա՛մ  ժամանակին ունեցել են քաղաքական գիծ, որն այսօր շատ դժվար կլինի համոզել հասարակությանը, որ այդ քաղաքական ուժը կարող է ընդդիմադիր լինել գործող իշխանություններին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930