ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն «դեմ» է քվեարկելու բյուջեի կատարման հաշվետվությանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե չեն ուզում սիզիփոսյան աշխատանքի լծվել ու հայտնեց, որ հաշվետվությունում ներկայացված թվերի վերլուծությունը իրականությունը հասկանալու համար ոչինչ չի տալիս: Պարոն Զուրաբյանը մտահոգություն հայտնեց, թե իշխանությունները չեն էլ ուզում ընդունել, այլ ջայլամի պես՝ գլուխը թաղում են ավազի մեջ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը բյուջեի կատարողականի մասին խոսելիս հիշեց Արիստոտելի «Ճանճին» ու նշեց. «Այն, որ մեր քաղաքացին էական փոփոխություն չի ստացել բյուջեի կատարման հարցում, սա վիճելի չէ»: Նա նշեց, որ իրենց հիմնական քննարկումները տատանվում են «դեմ»-ի և «ձեռնպահ»-ի շրջանակներում: Բայց ամենայն հավանականությամբ ձեռնպահ են քվեարկելու, քանի որ այս բյուջեում բիոզուգարաններ, միլիոնավոր ծախսեր կառավարության գործունեության համար նախատեսված չեն և այլ չհիմնավորված ծախսեր չկան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ