Լրահոս
Օրվա լրահոսը

Խրախուսվում են Դիլիջանում կատարվելիք ներդրումները

Հունիս 10,2015 14:03

Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն կարգավորելու է ներդրումային ծրագրերի հաստատման և իրականացման կարգը, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, քննարկման և հաստատման, քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները և այլն:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, բյուջետային գործընթացի շրջանակում պետբյուջեի պակասուրդի առավելագույն սահմանաչափը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Նիստում հավանության է արժանացել «Երկրապահ կամավորական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը երկարացնել երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու դիմումի քննարկման ժամկետը. այն սպառվել է ս.թ. մայիսի 10-ին: Անցած մեկ տարվա ընթացքում «Երկրապահ կամավորականի» և «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել 3 հազար 210 անձի: Մինչև օրենքի ընդունումն այդպիսի կարգավիճակ էր ստացել 8 հազար 777 մարդ: Կարգավիճակ շնորհող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարացման առաջարկը հիմնավորվում է այն կանխատեսմամբ, որ նման կոչման կարող է հավակնել մինչև 15 հազար ՀՀ քաղաքացի:

Կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Չնայած գործադիրը ողջունելի է համարել ներդրումային միջավայրի բարելավմանը և համայնքների գործարար ակտիվության բարձրացմանն ուղղված միջոցառումները, սակայն գտնում է, որ դրանք պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված և հասցեական, որպեսզի ակնկալվող արդյունքը գերազանցի պետության կրած կորուստը:  Այս և մի շարք այլ հիմնավորումներով կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին:

Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930