Մեկնարկեց ՀՀ ԱԺ նիստը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց Վահե Հովհաննիսյանին ծննդյան օրվա կապակցությամբ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք «ձեռնպահ են» քվեարկելու հանրաքվեի փոփոխությունների մասին օրենքի նախագծին:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, եթե չհետաձգեն օրենքի նախագծի քննարկումը, իրենք «դեմ» են քվեարկելու:
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մտահոգություն հնչեցրեց, թե ինչ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է վարչապետ, ինքը որևէ հարց չի կարողացել տալ: Նա քննադատության ենթարկեց «էպիստոլյար ժանրի» նկատմամբ սերը, ու մտահոգություն հայտնեց, թե միայն նամակներ են գրվում, հետո կառավարության անդամները խոր գոհունակություն են հայտնում նամակում գրվածների համար, որից հետո խոր հիացմունք են հայտնում կառավարության հասցեին: Պարոն Արզումանյանը առաջարկեց. «Աստված տվել, չի խնայել հեռուստաընկերություններ ունեք, խրճիթ ընթերցասրահ մի հաղորդաշար բացեք, նամակները կարդացեք, բայց մենք կարողանանք հարց տանք»:
Կարդացեք նաև
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե հիմնականում նամակներ գրել են ընդդիմադիրները:
Հեղինե Բիշարյանը վրդովվեց. «Այստեղ նստած 131 պատգամավորներից որոշները, իմիտացիաներով են հասել այստեղ, դա թույլ չպիտի տանք»:
Գալուստ Սահակյանը Հեղինե Բիշարյանի ելույթից հետո հայտարարեց, թե «ընդհատենք հերոսացման գործընթացը», այնուհետև խոսքը փոխանցելով Լևոն Զուրաբյանին՝ ռեպլիկի կարգով նշեց. «Հերոսացման գործընթացը շարունակվում է»: Լևոն Զուրաբյանն էլ թե. «Ձեզնից էն կողմ էլ ի՞նչ հերոս»:
Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԺ-ն ընդունեց Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ