Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Եղվարդի խճուղու 126 հասցեում գործող «Էս- Վի» հյուրանոցային համալիրի գույքին հրկիզման եղանակով վնասելու դեպքի առթիվ։
Առերևույթ հանցագործություն կատարած անձը 2015 թվականի հունիսի 9-ին` ժամը 03:55-ի սահմաններում, «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենայով մուտք է գործել հյուրանոցային համալիրի թիվ 8 առանձնասենյակի ավտոտնակ և հրկիզելով ավտոմեքենան՝ դիմել է փախուստի` պատճառելով գույքային վնաս:
Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել են անիվ, պոլիէթիլենային տարաներ, անհայտ ծագման նյութ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 09.06.2015թ.հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կարդացեք նաև
Կատարվում է նախաքննություն՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ քննչական կոմիտե