Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ գուցե Դաշնակցության մոտ դա պատահաբա՞ր է ստացվել. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 10,2015 11:56

Դաշնակցությանը հաջողվել է իր համար այնպիսի իմիջ ստեղծել, թե իբր իրենք ընտրակեղծիքներ չեն իրականացնում, ընտրակաշառք չեն բաժանում եւ այլն։

Սկսենք նրանից, որ «ընտրակեղծիք» ասվածը միայն ընտրակաշառք բաժանելը, «կարուսել» կազմակերպելը կամ թվեր նկարելը չէ, թեեւ այդ ասպարեզներում էլ դաշնակցականները ետ չեն մնացել։

Այն տարիներին, երբ ՀՅԴ-ն իշխող կոալիցիայի անդամ էր, բոլոր այն մարզերում ու համայնքներում, որտեղ «իշխում էին» դաշնակցականները, ընտրակեղծիքների ծավալները ոչնչով չէին տարբերվում «ոչ դաշնակցական» տարածքների ցուցանիշներից, հանձնաժողովների դաշնակցական ներկայացուցիչներն էլ հլու-հնազանդ ստորագրում էին խայտառակ արձանագրությունների տակ։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք։

Վերջին հաշվով՝ ընտրակեղծիքների բուն իմաստն ընտրողներին ինչ-որ ձեւով խաբելն ու նրանց ձայներին տիրանալն է։ Եվ մեծ հաշվով՝ նշանակություն չունի, թե ինչ ձեւով ես անում դա. փող բաժանելո՞վ, ուրիշների փոխարեն քվեարկելո՞վ, թե՞ քարոզչական տրյուկներով։ Օրինակ՝ երբ որեւէ կուսակցություն ընտրություններից առաջ ամիսներ շարունակ գոռգոռում է, թե անհաշտ ընդդիմադիր է, իսկ ընտրություններից մի քանի օր անց վազում է նախագահական՝ կոալիցիոն հուշագիր ստորագրելու, դա ամենամեծ ընտրակեղծիքն է, որովհետեւ այդ կուսակցությունը բացահայտորեն խաբել է ընտրողներին (վերցրել է ընդդիմադիր ձայներն ու դրանք դարձրել իշխանական):

Ի դեպ՝ պատահաբար չե՞ք հիշում, թե 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ եւ հետո որ կուսակցություններն այդպիսի «սալտո» արեցին։ Ճիշտ է, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն։ Բայց եկեք ՕԵԿ-ին հանգիստ թողնենք՝ որեւէ մեկը նրանցից այլ բան չէր էլ սպասում, բացի այդ էլ՝ ՕԵԿ-ն այսօր իրեն շատ ավելի նորմալ է պահում, քան Դաշնակցությունը (համենայն դեպս՝ «սկզբունքայնության» անվան տակ բացահայտ առեւտուր չի անում իշխանությունների հետ ու բարոյականությունից էլ չի խոսում):

Իսկ գուցե Դաշնակցության մոտ դա պատահաբա՞ր է ստացվել, գուցե չէին ուզում, բայց այդպես ստացվեց։ Ոչ, նրանք միշտ էլ այդպես են վարվել։ Ցանկացած ընտրությունից երկու-երեք ամիս առաջ անսպասելիորեն դարձել են ընդդիմադիր, ստացել իրենց փայ ձայներն ու վազել կոալիցիոն հուշագիր ստորագրելու:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930