Հունիսի 8-ից 9-ը Թեհրանում տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական վարչությունների միջև խորհրդատվությունների տասներորդ նիստը:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, իրանականը՝ Իրանի ԱԳՆ հյուպատոսական գլխավոր վարչության պետ Ալի Չեգինին:
Երկօրյա բանակցությունների ընթացքում պատվիրակությունները քննարկեցին Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, գոհունակություն հայտնեցին նախորդ հյուպատոսական խորհրդատվությունների անցկացման արդյունքում երկու երկրների միջև հյուպատոսական, դատական, կրթական, իրավապահ, սահմանային և տրանսպորտային ոլորտներում համագործակցության զարգացման և ընդլայնմանն ուղղված քայլերի կապակցությամբ:
Կարդացեք նաև
Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում ունեցավ նաև Իրանի ԱԳՆ մեջլիսի և հյուպատոսական հարցերով տեղակալ Հասան Ղաշղավիի հետ:
Բանակցությունների ավարտին պատվիրակությունների ղեկավարները ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ ԱԳՆ