Հունիսի 9-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա տղա: Հարազատները հայտնել են, որ երեխան վնասվածքները ստացել է իրենց շենքի շքամուտքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Վարդենիսի Երիտասարդության փողոցում երեխային վրաերթի է ենթարկել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն