Վրոցլավում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր երեկոյան մրցահարթակ է մտնելու Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ 85 կգ քաշային Նորայր Ավետիսյանը:
Համեմատելով Նորայրի նախնական հայտը ուժեղագույնների խմբում ընդգրկված մրցակիցների հետ, նա Անդրանիկ Կարապետյանի պես մեծ առավելություն չունի, սակայն միանգամայն ի վիճակի է պայքարել մեդալների համար: Մնում է, որ հայ ծանրորդը կարողանա կենտրոնանալ եւ հաջող կատարել երկու վարժությունների համար ընձեռվող վեց մոտեցումները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ