Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանին ոնց ասել են, այդպես էլ կվարվի. «Ժողովուրդ»

Հունիս 10,2015 11:32

Ավտոմեքենաների վարձակալության աղմուկ հանած ծախսերը ՀԾԿ հանձնաժողովը կրճատել է կիսով չափ՝ 103 մլն դրամից դարձնելով 52 մլն դրամ, իսկ անշարժ գույքի վարձակալության համար նախատեսված ոչ պակաս աղմկոտ ծախսերից 127 մլն դրամը կրճատվել է։

Ներկայացված թվերն ուսումնասիրելիս կրկին հարցերի մի շարքը շարունակում է օդում կախված մնալ։ Մասնավորապես, մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստացող ՀԷՑ-ի տնօրինության ծառայողական ավտոմեքենաների վարձակալությունն ու սպասարկումն ինչո՞ւ պետք է ներառվի սակագնում, ինչպես որ արված է, կամ նրանց բջջային հեռախոսի ծախսը ինչո՞ւ պետք է ներառվի սակագնի մեջ, կամ ինչ է նշանակում խորհրդատվական ծախսեր, ինչո՞ւ պետք է դրա համար սպառողը վճարի։ Ինչո՞ւ պետք է սպառողը վճարի անհասկանալի նպատակներով ինչ-որ ադմինիստրատիվ շինությունների վարձակալության համար։ Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել, եւ կասկածից վեր է, որ ցանկության դեպքում ՀԷՑ-ի ծախսերը կարելի է այնքան կրճատել, որ ոչ միայն սակագինը բարձրացնելու կարիք չէր առաջանա, այլ նաեւ խնայված միջոցներով հնարավոր կլիներ ընկերության պարտքերը փակել։ Բայց, դե, այդ դեպքում ՀԷՑ-ի տնօրինությանը եւ նրանց հետ «փայ» մտած ՀՀ պաշտոնյաներին գողանալու բան չէր մնա։

Ի դեպ, նույն՝ հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն նախատեսում է հաստատել էլէներգիա արտադրող խոշոր ընկերությունների սակագները։ Ինչպես հայտնի է՝ բոլորը դիմել էին սակագնի բարձրացման համար։ Նրանցից միայն «Հայաստանի ատոմային կայանի» դեպքում է ՀԾԿՀ-Ն սակագնի բարձրացումը պատրաստվում մերժել, դեռ մի բան էլ գործողը որոշ չափով կիջեցնեն։ Իսկ «Հրազդան ՋԷԿ-ի», «Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկի», «Երեւան ՋԷԿ»-ի, «Սեւան-Հրազդան Կասկադի սակագների բարձրացման հայտերը կբավարարվեն։

Ակնհայտ է, որ ՀԾԿ հանձնաժողովը միայն պետական սեփականություն հանդիսացող ՀԱԷԿ-ի դեպքում է համարձակվել ոչ ասել, իսկ ռուսական սեփականություն հանդիսացող ՋԷԿ-երի եւ Սեւան-Հրազդան կասկադի դեպքում ոնց ասել են, այդպես էլ կվարվի։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930