Մինչ ԱԺ պատգամավորները պատրաստվում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական լսումներին, այդ հարցով որոշում կայացնող մարմնի՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նախօրեին հայտարարեց, որ օգոստոսի 1-ից էլէներգիայի սակագինը կթանկանա 7 դրամով։
Երեկ էլ այս տեղեկությունն, ըստ էության, հաստատեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հայտարարելով, որ Կառավարությունում հաշվարկներ են կատարվում, որպեսզի պարզեն, թե ինչ ազդեցություն կունենա այդ թանկացումը տնտեսության վրա։
Այս իրավիճակում հարց է առաջանում, թե այդ դեպքում որն է խորհրդարանական լսումներ հրավիրելու իմաստը, եթե արդեն իսկ ՀԾԿՀ-ն իր որոշումը կայացրել եւ հրապարակել է։
Իսկ եթե ավելի խորանանք, ապա մեծ հարց է նաեւ, թե որն է առհասարակ այդ հանձնաժողովի գոյության իմաստը, երբ բոլոր որոշումները կայացվում են շատ ավելի վերեւներում, ընդհուպ Հայաստանի սահմաններից դուրս, իսկ ՀԾԿՀ-ին էլ վերապահվում է զուտ այս կամ այն ռուսական ընկերության ներկայացրած հայցին հավանություն տալու գործառույթը։
Կարդացեք նաև
Իրականում թե՛ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքը, թե՛ սակագնի թանկացման հարցով խորհրդարանում անցկացվելիք լսումները գոլորշի բաց թողնելու նպատակ ունեն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում